ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Օգնենք փոքրիկ Անգելինային

Օգնենք փոքրիկ Անգելինային
10.03.2013 | 14:54

Էջմիածնի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 5-ամյա փոքրիկը օգնության կարիք ունի:

Արդեն 4-5 տարի է Անգելինա Միրզոյանը տառապում է նորածնային ժամանակահատվածում տարած սպոնտան արյունազեղումից առաջացած առողջական լուրջ խնդիրներով:

Այսօր նրա վիճակն ավելի է բարդացել և խորացել: Նա ձեռք է բերել զուգամիտվող շլություն, որի արդյունքում կորցնում է տեսողությունը:

Անգելինան 1.5 ամսական էր, երբ առաջին անգամ հայտնվեց հիվանդանոցում։ Նորածինն անվերջ լաց էր լինում և անհանգստացած ծնողները նրան տարան հիվանդանոց։ Բժիշկները հայտնաբերեցին, որ երեխայի ուղեղում առկա է արյունազեղում, ինչն, ամենայն հավանականությամբ, ծնունդն ընդունող բուժկոլեկտիվի սխալների արդյունքում ստացված տրավմա էր։

Մեծ դժվարությամբ բժիշկներին հաջողվեց կանգնեցնել արյունազեղումը, բայց միևնույն է, Անգելինայի գլխուղեղի աջ կիսագնդում առաջացավ կիստոզ գլիոզ գոյացություն։ Չորս տարիների ընթացքում կիստան մեծացել է 6 մմ-ով, 2 կիսագնդերը բաժանող գիծն էլ է շեղվել է 6 մմ-ով։ Առկա է նաև ձախակողմյան վերին վերջույթի թուլություն։

Անհրաժեշտ է շտապ վիրահատություն՝ Գերմանիայում: Վիրահատության համար անհրաժեշտ է 17 000 ԱՄՆ դոլար,սակայն փոքրիկի ընտանիքը բավարար միջոցներ չունի, նրա կյանքը փրկելու համար:

Անգելինայի փրկության համար (HSBC)-ի բանկում բացված է հաշվեհամար, այն էդուարդ Գասպարյանի անունով է ` 006-049472-001:

Անգելինայի ծնողների հեռախոսահամարներն են. 055 422020 – Արտակ, 096 702520 - Գոհար։ Նրանք երախտապարտ կլինեն այն անձանց, ովքեր իրենց լուման կներդնեն փրկելու իրենց երեխայի կյանքը:

Դիտվել է՝ 3684

Մեկնաբանություններ